ՀՀ–ում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը

ՀՀ–ում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոնի» BA.2.86 (Pirola) տարբերակը և նրա ճյուղը՝ JN.1: Այս պահին առկա տեղեկատվությամբ BA.2.86-ը չի հանգեցնում վարակների կամ հոսպիտալացումների աճի, հայտնում է է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում այժմ շրջանառվում են XBB. 1.5 (Kraken), XBB.2.3 (Acrux), XBB.1.16 (Arctura), XBB 1.9.1 (Hiperion), FL.1.5.1 (Fornax), EG.5.1 (Eris) տարբերակները, հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին 7 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 71 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (109 դեպք) նվազել է 38 դեպքով:

Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 7 օրվա ընթացքում կազմել է 10.7%, այնինչ նախորդ շաբաթ՝ 15.6%: Այս պահի դրությամբ վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) կազմում է Rt=0.82:

BA.2.86 տարբերակն առաջին անգամ աշխարհում հայտնաբերվել է 2023 թվականի օգոստոս ամսին: Այժմ ուսումնասիրություններ են իրականացվում ավելի լավ հասկանալու դրա հնարավոր ազդեցությունը հանրային առողջության վրա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---