Արա Ֆիդանյանը` ՆԳՆ գլխավոր քարտուղար![]() 2 դեկտեմբերի 2023 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Արա Ֆիդանյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը ստորագրել է դեկտեմբերի 1-ին։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Արա Խորենի Ֆիդանյանին 2023 թվականի դեկտեմբերի 1-ից նշանակել ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով», - ասվում է որոշման մեջ։ Այն մասին, որ ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Արա Ֆիդանյանը, ասվել էր դեռևս 2023–ի սկզբին։ Ֆիդանյանը 2020-ի սեպտեմբերից զբաղեցնում էր փոխոստիկանապետի պաշտոնը։ Ներքին գործերի նախարարությունը սկսել է գործել 2023 թվականից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |