ՀԱԿ փոխնախագահ. ՀՀ իշխանությունն անբարոյական դիրքորոշում է որդեգրել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ![]() 2 դեկտեմբերի 2023 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ ՀՀ իշխանությունները անբարոյական դիրքորոշում են որդեգրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և ԼՂ մյուս նախկին առաջնորդների նկատմամբ, որոնք հայտնվել են Բաքվի բանտերում։ «ՀՀ իշխանությունը, ըստ էության, բախտի քմահաճույքին է հանձնել այդ մարդկանց՝ ոչինչ չանելով նրանց ազատ արձակման համար և ոչ մի պահանջ չներկայացնելով ադրբեջանական իշխանություններին»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։ Ըստ Զուրաբյանի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս ՀՀ իշխանությունների ստեղծած «ռազմապատժիչ հանձնաժողովի» անդամ է։ «Նա էլ է օգնում, որ Նիկոլ Փաշինյանը չունենա որևէ լուրջ հակառակորդ որևէ համայնքում, որևէ համայնքում չլինի ընդդիմադիր ղեկավար։ Նիկոլ Փաշինյանը քրեական գործ է հարուցում, օրինակ, Ալավերդիի ղեկավարի դեմ, Ալիևն էլ` Ռուբեն Վարդանյանի»,– նշել է ՀԱԿ փոխնախագահը։ Նրա խոսքով`այսօր իշխանությունը պետք է գոնե մի քիչ համերաշխության կեցվածք ունենար ու այդ ստոր ծրագրին դադար տար, տեր կանգներ Արցախի` կալանավորված նախկին ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում ադրբեջանցիների կողմից ձերբակալվել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրան տեղափոխել են Բաքու, մի քանի հոդվածով շինծու մեղադրանքներ ներկայացրել և 4 ամսով կալանավորել։ Կալանավորվել են նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |