Ucom-ի գլխավոր տնօրենը խոսել է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին![]() 4 դեկտեմբերի 2023 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Երևանն այս օրերին դարձել էր Հայաստանի և արտերկրի գործարարների, հետազոտողների ու ներդրողների հավաքատեղին: Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Գիտության և գործարարության օրեր 2023» երկրորդ համաժողովը: Միջոցառման այս տարվա հիմնական բանախոսն էր գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Պատվավոր հյուրերի և բանախոսների թվում էր նաև Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Ապագան, անխոս, տեխնոլոգիական է, և հաջողում են այն երկրները, որոնք ադապտացվում են փոփոխվող միջավայրին: Մենք ապագայակենտրոն ենք և սկսել ենք ցանցի արդիականացման՝ Ucom-ի մասշտաբային ծրագիրը: Լիահույս ենք, որ այս զարգացումը նոր հնարավորություններ ու արագություններ կապահովի ոչ միայն մեր բնակչությանը, այլև մեր երկրի ձեռնարկություններին, վերջիններիս զարգացմանն ու առաջընթացին»,-ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Համաժողովի ընթացքում քննարկվել են բազմաթիվ նորարարական գաղափարներ՝ նվիրված մարդկությանը սպասվող մարտահրավերներին, ինչպես նաև հայ իրականության գործարար հաջողությունների պատմություններին, բիզնեսի և գիտության փոխադարձ կապին։ «Գիտության և գործարարության օրեր» համաժողովը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին, որի հիմնական բանախոսն էր Նոբելյան մրցանակի դափնեկիր, լիբանանահայ մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանը։ Մյուս բանախոսներից էին աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ, հրապարակախոս Գեորգի Դերլուգյանը և այլք։ «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի այս տարվա քննարկումը «Սև կարապը» և «Հակափխրունություն» գրքերի հեղինակ և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբի շուրջ էր, ինչն էլ առանձնացնում էր այս տարվա համաժողովը նախորդից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |