ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենը կայցելի Ադրբեջան![]() 5 դեկտեմբերի 2023 - 11:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերի 6-ին կայցելի Ադրբեջան։ Նա հանդիպում կունենա Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցելու օրակարգով։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։ Օ'Բրայենն այցելելու է նաև Ռումինիա, Ուկրաինա, Մոլդովա։ Հայաստան այցելության մասին չի հաղորդվում։ Ավելի վաղ Ջեյմս Օ՛Բրայենը Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել էր, որ aռաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում։ «Մենք հստակ ասել ենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։ Այդ պատճառով չեղարկել ենք մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները։ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել։ Բաքուն հիմա ուժի դիրքերից է խոսում բանակցություններում, սակայն, նույնիսկ հաղթող կողմը պետք է իմանա՝ երբ է պետք կանգ առնել և գործարք կնքել՝ առավել շահավետ առաջարկի սպասելու փոխարեն»,- հայտարարել էր պետքարտուղարի օգնականը։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել պաշտոնյաների փոխադարձ այցերի վերաբերյալ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |