ԱԽ քարտուղարն ԱՄՆ–ում երկկողմ պաշտպանական գործակցության վերաբերյալ հարցեր է քննարկել![]() 5 դեկտեմբերի 2023 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով ԱՄՆ–ում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկրի Պաշտպանության դեպարտամենտում երկկողմ պաշտպանական գործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: Նա ընդգծել է տարածաշրջանի կայունության ապահովման անհրաժեշտությունը: Մտքեր ենք փոխանակվել երկկողմ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ, ընդգծվել են խաղաղապահ գործունեության շրջանակներում համագործակցությունը և փոխգործակցման խորացումը երկու երկրների զինված ուժերի միջև: Երկուստեք կարևորվել է ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները: Արմեն Գրիգորյանն ԱՄՆ է մեկնել դեկտեմբերի 1–ին։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի նախորդ այցն ԱՄՆ տեղի էր ունեցել հուլիսին՝ նա մի շարք հանդիպումներ էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |