Չոր կլիման կարող է զերծ պահել Հայաստանը H1N1 հարուցիչից 4 մայիսի 2009 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի կլիման չոր է, ինչը չի նպաստում H1N1 հարուցիչի տարածմանը: Իսկ չոր կլիմայի պատճառով տարվա այս եղանակին միշտ սրվում են շնչառական ուղիների հիվանդությունները: Խուճապի համար պատճառ չկա, սակայն, ելնելով անվտանգության տարրական պահանջներից, պետք է բժշկական հետազոտություն անցնել»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Հայաստանի առողջապահության նախարարության հիգիենիկ ու հակահամաճարակային վարչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Սահակյանը: Նրա խոսքերով, «Զվարթնոց» օդանավակայանում ուժեղացված ռեժիմով է աշխատում կարանտինի կետը: «Ստուգվում են այն երկրների չվերթերի ուղեւորները, որտեղ արդեն հայտնաբերվել է խոզի գրիպը, ինչպես նաեւ զարգացող երկրներից ժամանողները»,-ասել է Գ.Սահակյանը: Գ.Սահակյանը հաղորդել է նաեւ, որ առողջապահության նախարարությունում ամենորյա մոնիթորինգ է անցկացվում; Ըստ ՀՀ առողջապահության նախարարության, որը հղում է արել Առողջության միջազգային կազմակերպությանը, համաճարակային իրավիճակն աշխարհում շարունակում է լարված մնալ: H1N1 հարուցիչը փոխանցվում է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների միջոցով օդակաթիլային ճանապարհով, այն կարող է փոխանցվել նաեւ վատ մշակված խոզի մսի միջոցով (միսն ուտելու դեպքում): Խոզագրիպի հարուցիչը մուտացիայի ենթարկված հարուցիչ է, ուստի պատվաստանյութ այս գրիպի դեմ դեռեւս չկա, եւ ըստ լավատեսական կանխատեսումների կհայտնվի միայն 5-6 ամսից: Այս պահի դրությամբ լիարժեք դեղեր խոզագրիպի դեմ չկան: Կան միայն հիվանդության ընթացքը թեթեւացնող դեղեր: Վերջին անգամ գրիպի մուտացիայի ենթարկված հարուցիչի համաճարակ եղել է 1918թ.: Այն ժամանակ 50 մլն մարդ մահացավ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |