Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին: Այդ մասին հայտնել է նրա մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Ի պատասխան ձեր կողմից պարբերաբար տրվող ճշգրտող հարցերի՝ տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նիստերին չի մասնակցի նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը:

Մոսկվա չմեկնելը Սիմոնյանը գրավոր հաստատել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին ուղղված պաշտոնական նամակով:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս չի մասնակցել ՀԱՊԿ նիստին։ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի կարողանա մասնակցել դրան և հույս էր հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կմոտենան որոշմանը:

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

 Ուշագրավ
---