Լավրովն ու Բայրամովը քննարկել են ՀՀ-Ադրբեջանի միջև կարգավորումը![]() 5 դեկտեմբերի 2023 - 15:48 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում հանդիպմանը հաստատել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերի ավելացման անհրաժեշտությունը։ «Տարածաշրջանային խնդիրների շուրջ բանավեճի ընթացքում հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը՝ 2020–2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,–ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Նշվել է, որ կողմերն անդրադարձել են «երկկողմ կապերի ակտուալ հարցերին»։ «Քննարկվել են ՌԴ և Ադրբեջանի միջև 2022–ի փետրվարի 22–ին կնքված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացմանն ուղղված հետագա համատեղ քայլերը»,–ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում ընթացող Կասպյան երկրների ԱԳՆԽ շրջանակում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովn Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին հայտարարել է, որ «3+3» ձևաչափը գնալով ավելի հեռանկարային է դառնում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |