Զուրաբյան. Սա Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունն է` հիմա հարցերը լուծվում են ուժով![]() 5 դեկտեմբերի 2023 - 16:56 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն Ալավերդու համայնքապետարանի բակում ասել է, որ սա է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունը՝ տեսնում են, որ հիմա հարցերը լուծվում են ուժային մեթոդներով։ «Այսինքն՝ ոչ թե փորձում են ինչ-որ երկխոսության գնալ․․․ կան բազմաթիվ մեխանզիմներ՝ դատական կարգով և այլն, բայց այս հարցերը լուծվում են ոստիկանության ճնշմամբ»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Զուրաբյանը նշել է, որ ժողորդի կողմից քաղաքապետ է ընտրվել, և այն պարագայում, երբ Փաշինյանը պարծենում է ժողովրդավարական նվաճումներով, Ալավերդիում տեղի ունեցած գործընթացը ճիշտ հակառակն է ցույց տալիս։ Նա հավելել է, որ ընտրված մարդկանց վրա ոստիկանության, կամ քննչական մարմինների միջոցով ճնշումներ են գործադրվում։ Նրա խոսքով՝ իշխանությունը չի հանդուրժում ՏԻՄ-երում ընտրված որևէ ընդդիմադիրի: Ալավերդի համայնքի ավագանին լարված իրավիճակում կարողացել է անվստահություն հայտնել Արկադի Թամազյանին: Համայնքապետ է ընտրվել ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը: 2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13-ական մանդատ։ Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Հայ ազգային կոնգրեսը» 1 մանդատ էր ստացել․ օրենքի համաձայն՝ համայնքի կառավարումը պետք է կազմված լիներ 3 ուժից։ «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել և որպես մեծամասնություն միասնական թեկնածու առաջադրել Արկադի Թամազյանին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |