Կոստանյանը՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին․ Այժմ նման քննարկում չկա, հետագայում՝ հնարավոր է

Կոստանյանը՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին․ Այժմ նման քննարկում չկա, հետագայում՝ հնարավոր է

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, անդրադառնալով հասարակական տրանսպորտի ուղեվարձերը թանկացնելու մասին լուրերին, ֆեյսբուքյան իր էջում հերքել է տեղեկությունը։ Նա նշել է, որ ներկայում նման քննարկում, նախաձեռնություն կամ որոշում չկա։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից դարձնելով 150 դրամ։

Կոստանյանը հավելել է, սակայն, որ հետագայում, միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ժամանակ ուղեվարձի գնային քաղաքականությունը կդիտարկվի։

«Միաժամանակ տեղեկացնեմ, որ հետագայում, միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման, տրանսպորտային ցանցի բարելավման և տեխնիկական հագեցվածության ամբողջական ապահովման պարագայում կդիտարկվեն ինչպես ուղեվարձի գնային քաղաքականությունը, այնպես էլ ուղեվարձի փաթեթային (պայմանական՝ օրական, շաբաթական, ամսական և այլն) տարբերակները և սոցիալական տարբեր շերտերին առնչվող հարցեր»,- ասվում է գրառման մեջ։

Կոստանյանը հավելել է, որ ցանկացած նման նախաձեռնության վերաբերյալ (քննարկումներ, հանրային լսումներ և այլն) Երևանի քաղաքապետարանի կողմից կապահովվի պաշտոնական իրազեկում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---