BBC․ Ո՞վ կարող է պաշտպանել հայերի իրավունքներն Ադրբեջանում, հատկապես, եթե նրանք բանտում են

BBC․ Ո՞վ կարող է պաշտպանել հայերի իրավունքներն Ադրբեջանում, հատկապես, եթե նրանք բանտում են

PanARMENIAN.Net - BBC–ն ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների մասին՝ «Ո՞վ կարող է պաշտպանել հայերի իրավունքներն Ադրբեջանում, հատկապես, եթե նրանք բանտում են» վերտառությամբ։

Նշվում է, որ ադրբեջանական բանտերում տասնյակ հայեր կան, որոնք կալանավորվել կամ գերի են վերցվել 2020–ի պատերազմից հետո։

BBC-ն անդրադարձել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ցուցադրական կալանավորմանը, որը միայն 2022–ին է եկել Ղարաբաղ և մի քանի ամիս զբաղեցրել է պետնախարարի պաշտոնը։

«Ո՞վ կարող է պաշտպանել հայերի իրավունքներն Ադրբեջանում, հատկապես, եթե նրանք բանտում են։ Ինչո՞ւ ադրբեջանցի իրավապաշտպանները չեն պաշտպանում հայերին:

Միջազգային կազմակերպություններն արդեն տասնյակ տարիներ խոսում են Ադրբեջանում արդարադատության հետ կապված խնդիրների մասին։

․․․Տեղացի ակտիվիստները քաղբանտարկյալների ցուցակներ են կազմում, որտեղ հարյուրից ավելի անուններ կան, իսկ իրավապաշտպաններից շատերն իրենք էլ են բանտում նստել։ Նրանք բացահայտել են կալանավորների կտտանքների և սպանությունների բազմաթիվ դեպքեր՝ բայց ոչ հայերի։

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch–ը դեռևս 2020–ի պատերազմից 4 ամիս անց գրել էր, որ Ադրբեջանում խոշտանգում են հայ գերիներին և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին քննել այդ դեպքերը։

BBC–ն ևս քննել է հայ ռազմագերիների սպանության դեպքերն անմիջապես պատերազմի և հետագայում սահմանին բախումների ժամանակ»,–ասվում է հոդվածում։

Նշվում է, որ իրավաբան Սիրանուշ Սարգսյանը, որը զբաղվում է գերիների իրավունքների պաշտպանությամբ, նշում է, որ Բաքուն հաստատել է 55 մարդու գերության փաստը, ինչպես զինծառայող, այնպես էլ քաղաքացիական, այդ թվում ԼՂՀ ղեկավարներն ու պաշտոնյաները։ Ըստ նրա, ևս «80 գերի կա Ադրբեջանում, որոնց առկայությունը Բաքուն չի ընդունել՝ նրանց ճակատագրով ոչ ոք չի զբաղվում»։

Նշվում է, որ ադրբեջանական բանտերում հայ զինվորների առողջական վիճակը վերահսկվում է միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից։ ԿԽՄԿ-ից BBC-ին ասել են, որ դիտարկումների արդյունքներն ու իրենց առաջարկությունները, կազմակերպության ընթացակարգի համաձայն, կարող են փոխանցվել միայն կալանավորներին պահող կողմի իշխանություններին:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---