ԱՄՆ նախագահը համաձայն է թերթեր ունենալ առանց կառավարության, բայց ոչ կառավարություն` առանց թերթերի 4 մայիսի 2009 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ամեն օր ավելանում են այն դեպքերը, երբ լրագրողին փորձում են լռեցնել` բռնություն կիրառելով ու զրկելով նրանց ազատությունից: Եվ միայն այն բանի համար, որ լրագրողները փորձում են ուշադրություն հրավիրել այն խնդիրների վրա, որ առկա են հասարակությունում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ արված իր հայտարարության մեջ: «Թեեւ աշխարհն ընդունում է մամուլի ազատության անվիճելի դերը, լրագրողները հաճախ վտանգի են ենթարկվում: Միայն վերջին 16 տարվա ընթացքում սպանվել է շուրջ 692 լրագրող: Այդ ողբերգական թվին ամեն տարի հավելվում են գրաքննության ենթարկվող եւ ձերբակալված լրագրողներն, որոնց մեղադրում են ճշմարտությանը ձգտելու, այն բանին հավատալու համար, որ ազատ հասարակության հիմքը կազմում են իրազեկ քաղաքացիները: Ցանկացած աշխարհամասում, Ադրբեջանից մինչեւ Զիմբաբվե, Բիրմայից մինչեւ Ուզբեկստան, Կուբայից մինչեւ Էրիթրեա կան բանտում գտնվող լրագրողներ: Կան նաեւ այնպիսիք, ում պարբերաբար ահաբեկում են»,-ընդգծել է Օբաման` մեջբերելով Թոմաս Ջեֆերսոնին.«Մեր կառավարությունների հիմքում մարդկանց կարծիքն է, եւ սա թիվ մեկ նախապայմանն է, որ պետք է միշտ պահպանվի: Եթե ընտրելու լինենք առանց թերթերի կառավարության եւ առանց կառավարության թերթերի միջեւ, ես առանց վարանելու կընտրեմ երկրորդը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ |