Փաշինյան. Կոռուպցիայի ակտիվացման մասին լուրերն անհանգստացնող են` ՀՀ–ում անձեռնմխելի մարդիկ չկան 6 դեկտեմբերի 2023 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհանգստացնում են կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին լուրերը: Նա այդ մասին ասել է Ազգային ժողովում։ «Դրանք հիմնավորվում են մի շարք կոնկրետ բացահայտումներով, բայց պետք է նաև արձանագրեմ այլոց շարքում նաև ձգձգվող դատավարությունները։ Պատժի անխուսափելիության ընկալման բացակայությունն է պարարտ հող ստեղծում կոռուպցիոն երևույթների ակտիվացման համար», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Վարչապետի խոսքով` հակակոռուպցիոն պայքարում առանցքային դեր ունեն կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը, ովքեր պետք է շարունակեն կոռուպցիայի դեմ պայքարը, դրա կանխարգելման համար լրջագույն մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նա հայտարարել է, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, բոլորն օրենքի առաջ հավասար են: «Ու սա անձամբ իմ քաղաքական կամքն է»,- շեշտել է վարչապետը: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |