ՊՆ․ Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար![]() 6 դեկտեմբերի 2023 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայող Ա․ Հ․-ի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ «Զինծառայողի բուժման ընթացքում արձանագրվել է դրական տեղաշարժ, վիճակն արդեն գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Զինծառայողը գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- ասել է Թորոսյանը։ Պաշտոնապես առայժմ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը վիրավորում ստացել։ Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |