Զախարովա․ ՌԴ–ն ողջունում է սահմանազատման շուրջ ՀՀ և Ադրբեջանի հանդիպումը![]() 6 դեկտեմբերի 2023 - 16:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ն ողջունում է սահմանազատման շուրջ ՀՀ և Ադրբեջանի հանդիպումը և պատրաստ է նպաստել այդ գործընթացին։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի և ՀՀ ներկայացուցիչների հանդիպումը համատեղ սահմանին։ Այդ միջոցառման ընթացքում կողմերը պայմանավորվել են համաձայնեցնել կազմակերպչական, մեթոդաբանական հարցերը՝ սահմանազատման գործնական աշխատանքի գործարկումը նախապատրաստելու շրջանակում»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ Զախարովան նաև ասել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետագա հետաձգումը տարածաշրջանի երկրների դեմ է աշխատելու։ «Մենք կարծում ենք, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում պայմանավորվածությունների ձեռքբերման հետագա ձգձգումն աշխատելու է տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի շահերին դեմ»,–ասել է նա։ Զախարովան նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքում զգալի առաջընթաց էր գրանցվել։ «Երկու կողմերից քաղաքական կամքի առկայության դեպքում կողմերը կարող են օպերատիվ կերպով ավարտել կոնկրետ նախագծերի համաձայնեցման աշխատանքը և առարկայական գործունեություն սկսել»,–ասել է նա։ Նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։ Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |