Ադրբեջանն ու Թուրքիան կինտենսիֆիկացնեն համատեղ զորավարժությունները![]() 6 դեկտեմբերի 2023 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան կինտենսիֆիկացնեն համատեղ զորավարժությունները։ Այդ մասին ասվել է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ–պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևի հանդիպմանը թուրքական պատվիրակության հետ, որի կազմում էր նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ երկրորդ պետ, գեներալ Իրֆան Օզսերթը։ Շեշտվել է երկու երկրների ռազմական համագործակցության բարձր մակարդակը, գրում է Interfax.az-ը։ Նշվում է, որ Գլխավոր շտաբում տեղի ունեցած հանդիպմանը կարևորվել է համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացումը, որոնք անցկացվում են երկու երկրների զինծառայողների գիտելիքների կատարելագործման և հմտությունների զարգացման նպատակով։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ու Թուրքիան տասնյակ համատեղ զորավարժություններ են անցկացրել, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի տարածքում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |