7 դեկտեմբերի 2023 - 13:27 AMT
Դեսպան. Հիշատակի ու սգո այս օրը Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին դեկտեմբերի 7–ի առավոտյան Գյումրիում մասնակցել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողություններին, հայտնում է Ֆրանսիայի դեսպանությունը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում գրառում է արվել Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ։

«35 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին սարսափելի երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսում։ Հիշատակի ու սգո այս օրը Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին»,–ասվում է գրառման մեջ։