Հայաստանում հոլիվուդյան ֆիլմ կնկարահանվի

PanARMENIAN.Net - Մայիսից օգոստոս Հայաստանում կնկարահանվի «Այստեղ» ֆիլմը, որի ռեժիսորն է Բարդեն Քինգը: Սա առաջին հոլիվուդյան կինոնկարն է, որը նկարահանվելու է Հայաստանում` Դենի Վալենթի ու Բարդեն Քինգի սցենարով: Դա լիամետրաժ կինոնկար է Հայաստանում կատարած ուղեւորության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը:



Ամերիկացի ինժեների եւ երիտասարդ հայուհու սիրո պատմությանը նվիրված ֆիլմի սցենարն արդեն հասցրել է միջազգային ճանաչում ստանալ:



Ռեժիսորն ու սցենարի հեղինակներից մեկը բազմիցս են այցելել Հայաստան, եւ իր սերն այդ լեռնային երկրի հանդեպ Բարդեն Քինգը որոշել է արտահայտել ապագա ֆիլմի միջոցով:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---