Փաշինյան․ Վազգեն Սարգսյանի կուրսանտները, որոնք ծառայության կանցնեն ԶՈւ-ում, բնակարան կստանան![]() 7 դեկտեմբերի 2023 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ 2022 թվականից Վ. Սարգսյանի անվ․ ռազմական ակադեմիա ընդունված կուրսանտները, որոնք ծառայության կանցնեն ԶՈւ-ում, բնակարան կստանան՝ արդեն ոչ թե հիփոթեքային վարկով, այլ՝ անհատույց։ «Ոչ թե հիփոթեքային վարկով, այլ կստանան բնակարան։ Այս բոլոր մեխանիզմներով գործնականում մենք մեր սպայական կազմի բնակարանային ապահովության հարցը կլուծենք»,-նկատել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նիստում ներկայացրել է գերատեսչությանը հատկացված միջոցներում վերաբաշխում կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, որի անհրաժեշտությունը ծագել է զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրում բարեփոխումների արդյունքում։ Նա նշել է, որ կառավարությունը հիփոթեքով բնակարան ձեռք բերած սպաներին կսուբսիդավորի 5 տոկոսի չափով և որպես կանխավճար կտրամադրի ֆիքսված գումար 2.5 մլն դրամ։ Հիփոթեքային վարկի տոկոսները նախկինում սուբսիդավորվում էին 3 տոկոսի չափով, իսկ կանխավճարը պետությունը փոխհատուցում էր կախված բնակարանի արժեքից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եթե նախկինում տեղի էր ունենում վիճակահանություն, ապա հիմա դա չկա, ու արդյունքում բյուջեով նախատեսված քանակից ավելի շատ մարդ է դիմում, ու ըստ էության բոլոր հայտերը բավարարվում են։ Ըստ 2022–ի հունիսի 2–ին ընդունված կառավարության որոշման Ռազմաուսումնական հաստատություն ավարտած սպան կունենա բնակարան, որը կլինի անհատույց։ Սպան կարող է բնակվել այնտեղ, հանձնել վարձակալության, սակայն իրավունք չի ունենա օտարել այն։ Բնակարանը սպային սկզբում սեփականության իրավունքով չի տրամադրվի, այլ կլինի անհատույց, սակայն պաշտպանության նախարարության հետ համապատասխան 20 տարվա պայմանագիրը լրանալուն պես այն արդեն կդառնա սպայի սեփականությունը։ Որոշումը կտարածվի 2022–ի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ դիմած անձանց վրա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |