Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն։ Այդ մասին կարգադրություն է ստորագրել նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է Haqqin.az-ը։

Ընտրությունները կանցկացվեն 2024–ի փետրվարի 7–ին։ Ըստ Ադրբեջանի օրենսդրության նախագահն ընտրվում է 7 տարով։

Վերջին անգամ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են անցկացվել 2018–ի գարնանը։

Իլհամ Ալիևը ղեկավարում է Ադրբեջանն արդեն 20 տարի՝ 2003–ից ի վեր, որից հետո ևս 3 անգամ ստանձնել է պաշտոնը։ Այդ պաշտոնում նա փոխարինել է հորը՝ Հեյդար Ալիևին։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---