Միշելը կոչ է արել ՀՀ–ին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ավարտել խաղաղության պայմանագրի կնքումը 8 դեկտեմբերի 2023 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է գերիների փոխանակումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ Միշելը կոչ է արել կողմերի առաջնորդներին հնարավորինս շուտ ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի կնքումը։ «Ուրախ ենք ողջունել աննախադեպ առաջնթացը ՀՀ և Ադրբեջանի հարաբերություններում, քանի որ կողմերը համատեղ հայտարարություն են հրապարակել։ Մասնավորապես, ողջունում ենք ձերբակալվածների ազատ արձակումը և քաղաքական երկխոսության բաց լինելը։ Կողմերի միջև երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը՝ այսօրվա առաջընթացն առանցքային քայլ է»,–ասվում է գրառման մեջ։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։ Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է |