Բորելը՝ ՀՀ և Ադրբեջանի համատեղ հայտարարության մասին․Խաղաղության հասնելու պատմական շանս կա![]() 8 դեկտեմբերի 2023 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը ձերբակալվածների փոխանակման մասին և նշել, որ խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ձերբակալվածների փոխադարձ ազատ արձակման և վստահության ամրապնդմանն ուղղված այլ միջոցների մասին, ինչը կարևոր քաղաքական քայլ է։ Մենք համամիտ ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական շանս կա, և վճռական ենք այդ ջանքերին նպաստելու հարցում»,–ասվում է գրառման մեջ։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նոյեմբերի 30–ին հայտնել էր, որ Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում, այդ թվում 6 քաղաքացիական գերի, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ։ Սրանից զատ ադրբեջանական կողմը գերեվարվել է առնվազն 80 անձանց (ռազմագերիներ և քաղաքացիական անձինք)։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |