Թալեբ․ Իմ ընկեր Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական գերության մեջ է 8 դեկտեմբերի 2023 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի հայտնի տնտեսագետ և հրապարակախոս, «Սև կարապը» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը X-ի իր էջում աջակցություն է հայտնել հայտնի գործարար և բարեգործ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որը շինծու մեղադրանքներով կալանավորվել է ադրբեջանցիների կողմից։ Թալեբը դեկտեմբերի 1-2–ին Երևանում մասնակցել է «Գիտության և գործարարության օրեր» համաժողովին։ Նա գրել է, որ իր ընկերը՝ Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական բանտում է և նրան վերաբերվում են նույնիսկ ոչ որպես ռազմագերու, այլ «ահաբեկչի»։ «Հայաստանն օգնության կարիք ունի։ Նոր իմացա, որ իմ ընկեր Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական գերության մեջ է։ Նա հրաժարվեց ֆինանսիստի և բարերարի իր կարիերայից և ստանձնեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) առաջնորդությունը։ Նրան վերաբերվում են նույնիսկ ոչ որպես ռազմագերու, այլ որպես «ահաբեկչի»,–ասվում է գրառման մեջ։ ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ադրբեջանցիների կողմից ձերբակալվել է sեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում։ Նրան տեղափոխել են Բաքու, մի քանի հոդվածով շինծու մեղադրանքներ ներկայացրել և 4 ամսով կալանավորել։Կալանավորված են նաև ԱՀ մյուս ղեկավարներն ու նախկին պաշտոնյաները։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |