Տոկաևն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ այցելելու Փաշինյանի հրավերը

Տոկաևն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ այցելելու Փաշինյանի հրավերը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8–ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:

Վարչապետը Ղազախստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Ղազախստանի նախագահն ընդունել է հրավերը:

Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ հետաքրքրությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---