2009թ. առաջին եռամսյակում աշխարհում բջջային հեռախոսների վաճառքը կրճատվել է 13 տոկոսով 4 մայիսի 2009 - 18:02 AMT PanARMENIAN.Net - 2009թ. առաջին եռամսյակում աշխարհում բջջային հեռախոսների վաճառքը կրճատվել է 13 %-ով անցյալ տարվա ցուցանիշների համեմատ: Դա վերջին ութ տարվա հակառեկորդ է:StrategyAnalytics հետազոտական ընկերության տվյալներով, 2009թ. առաջին եռամսյակում մոլորակի վրա վաճառվել է 245 միլիոն բջջային հեռախոս: Վաճառքի անկման պատճառ են անվանում համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որի արդյունքում նվազել է շատ ապրանքների, այդ թվում` կապի միջոցների պահանջարկը: Ճյուղի առաջատար Nokia-ի վաճառքը եռամսյակի ընթացքում ընկել է 19%-ով: Ֆիննական ընկերության շուկայական բաժինը կրճատվել է 41-ից մինչեւ 38%: Ամենից շատ բջջային հեռախոսների արտադրողներից ճգնաժամի պատճառով տուժել է Motorola-ն, նրա վաճառքը կրճատվել է միանգամից 46%-ով, իսկ շուկայի բաժինը 10-ից ընկել է մինչեւ 6%: Motorola-ի վաճառքի անկումը հանգեցրեց նրան, որ բջջային հեռախոսների խոշորագույն արտադրողների վարկանիշում այդ ընկերությունը երրորդ տեղը զիջել է LG-ին: Կորեական կոնցեռնը ներկայումս զբաղեցնում է շուկայի 9%: Հինգերորդ տեղը նախկինի պես պատկանում է SonyEricsson-ին: Սակայն այդ ընկերության արտադրանքի վաճառքը ընկել է 40%-ով, իսկ շուկայի բաժինը` 8-ից մինչեւ 5,9%: Միակ ընկերությունը, որին հաջողվել է զգալիորեն ավելացնել իր արտադրանքի վաճառքը, Apple-ն է: Սակայն, այնուամենայնիվ, դեռ հեռու է մինչեւ բջջային հեռախոսների խոշորագույն արտադրողների հնգյակը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |