Զախարովա․ Ողջունում ենք Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը խաղաղ պայմանագրի մասին

Զախարովա․ Ողջունում ենք Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը խաղաղ պայմանագրի մասին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմը դրական է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի «համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մասին»։

«Մոսկվայում գոհունակությամբ են ընդունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը», - ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է հետագայում ևս ամեն կերպ աջակցելու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և քաղաքացիական հասարակության գծով շփումներին։

«Ողջունում ենք Բաքվի և Երևանի պայմանավորվածությունները հայ և ադրբեջանցի զինծառայողներին ազատելու վերաբերյալ»,–ասել է նա։

Նա հիշեցրել է, որ ռուսական կողմը հետևողականորեն առաջ է մղել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ձերբակալվածների փոխանակման գաղափարը։

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---