Էրդողան․ Ֆրանսիան պետք է գիտակցի` միջամտությունը ՀՀ գործերին օգուտ չի տալիս, վատթարացնում է վիճակը 8 դեկտեմբերի 2023 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սադրանք է անվանել Ֆրանսիայի կողմից Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելը։ «Ֆրանսիան պետք է գիտակցի, որ միջամտությունը Հայաստանի գործերին օգուտ չի տալիս, այլ միայն վատթարացնում է իրավիճակը»,–ասել է Էրդողանը, գրում է Haqqin.az-ը։ Էրդողանը քննադատել է նաև Ֆրանսիայի կողմից ձեռնարկվող միջոցները «Ղարաբաղում լարվածության համատեքստում»։ «Զրահափոխադրիչներ ուղարկելը իրավիճակը չի փոխի, Ադրբեջանն արդեն ավարտել է իր տարածքների ազատագրումը»,–ասել է նա։ Էրդողանը նաև ասել է, թե Հայաստանը պետք է դասեր քաղի վերջին իրադարձություններից և հորդորել «չտրվել սադրանքների», չընկնել իրեն «մոլորության մեջ գցող երկրների ծուղակը»։ Ֆրասիան Հայաստան է առաքել 24 միավոր Bastion զրահամեքենա։ Ավելի ուշ հայկական կողմին պետք է տրամադրվի ևս 26 այդպիսի զրահամեքենա, որոնք արտադրական փուլում են։ Ֆրանսիայի Սենատի կոմիտեն կոչ է արել երկրի իշխանություններին քննարկել Հայաստանին Caesar հաուբիցներ մատակարարման հարցը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։ Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ Ստորագրվել է երեք GM200 ռադար ձեռք բերելու պայմանագիր և հակաօդային պաշտպանության ոլորտում «Միստրալ» հրթիռներ ձեռք բերելու հուշագիր։ Photo. AP Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |