ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում $25 մլն բյուջեով տնտեսական ծրագիր է մեկնարկել![]() 8 դեկտեմբերի 2023 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Երևանում պաշտոնապես մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 25 միլիոն դոլար բյուջեով «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը։ «Այս ծրագրի շրջանակում մեր հետապնդած ամենակարևոր նպատակը մասնավոր հատվածի, հասարակության և կառավարության համատեղ աշխատանքն է, միմյանց հետ աշխատելու և տնտեսական հնարավորությունների ուսումնասիրելու պայմաններ ստեղծելը»,-ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, գրում է Panorama.am-ը։ Նրա խոսքով, այդ նպատակով տարբեր ծրագրեր են իրականացվում և թիրախը ֆինանսական ներդրումները ներգրավելու և Հայաստանում օգտագործելու արդյունավետության բարձրացումն է։ Ջոն Ալելոն հայտնել է, որ հիմնականում աշխատելու են այն ոլորտներում որոնք Հայաստանի համար առաջնայնություն են ներկայացնում՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության և տեխոնոլոգիաների հատվածները։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ հիմնական նպատակը Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումն է և այդ ուղղությամբ կամաց-կամաց տեսնում ենք դրական միտումներ: Նա ասել է, որ տնտեսության դիվերսիֆիկացումը չպետք է լինի որևէ երկրի հաշվին, բայց խնդիր է դրված, որ որևէ երկիր չունենա գերակշռեղ ազդեցություն Հայաստանի տնտեսության վրա: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, զարգացնել մրցունակությունն ու բարելավել տնտեսական կառավարումը՝ պետական և մասնավոր հատվածների հետ սերտ համագործակցության միջոցով։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է նպաստել նվազագույնը 60 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ներդրումների մոբիլիզացիային՝ «Ներդրումային մոբիլիզացման հարթակի» մշակման և ներդրման միջոցով, ինչպես նաև հնարավոր դարձնել 750 ընկերությունների վաճառքների աճը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |