Ֆրանսիան ևս 15 մլն եվրո կհատկացնի ՀՀ-ին` աջակցելու ԼՂ–ից բռնի տեղահանվածներին![]() 9 դեկտեմբերի 2023 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան ևս 15 մլն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցության նպատակով։ Խորհրդարանն այդ որոշման օգտին է քվեարկել նոյեմբերի 30–ին, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի կայքում։ Նշվում է, որ լրացուցիչ հատկացումը կնպաստի Կարմիր խաչի միջազգային կազմակերպության, Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՄԱԿ–ի գործակալությունների, ՈԿԿ–ների գործունեության արդյունավետությանը, որոնք սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական աջակցություն են տրամադրում խոցելի խմբերին։ Այսպիսով Ֆրանսիայի ընդհանուր ֆինանսական աջակցությունը ՀՀ–ին 2023–ին կկազմի 27․5 մլն եվրո։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |