Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի զինծառայողներին ազատելու մասին հայտարարությունը![]() 11 դեկտեմբերի 2023 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակնօրյա քարոզի ժամանակ ողջունել է հայ և ադրբեջանցի զինծառայողներին ազատելու մասին հայտարարությունը։ Նա հույս է հայտնել, որ առաջիկայում խաղաղության պայմանագիր կստորագրվի, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Ես ուրախ եմ զգալի թվով հայ և ադրբեջանցի զինվորականների ազատ արձակման կապակցությամբ և մեծ հույսով եմ դիտարկում այս դրական ազդանշանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համար։ Կոչ եմ անում կողմերին և նրանց առաջնորդներին որքան հնարավոր է շուտ հաշտության պայմանագիր կնքել», – ասել է նա: Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։ Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |