Թունյան․ 1 մլն դրամ տուրքը տաքսի վարողներին չի վերաբերում, միայն օպերատորներին![]() 11 դեկտեմբերի 2023 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով նախորդ շաբաթ ընդունված ավտոմոբիլային տրանսպորտի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որով որոշակի փոփոխություններ են սահմանվում տաքսի ծառայությունների, մասնավորապես օնլայն տաքսիների համար, նշել է, որ բազմաթիվ նամակներ ու զանգեր է ստանում, հայտնում է «Հայկական ժամանակը»։ «Պատճառը չգիտեմ՝ ինչն է, բայց այդտեղ թյուրըմբռնումէ եղել, որ մենք յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար 1 միլիոն դրամ տուրք ենք սահմանում, նման բան չկա: 1 միլիոն դրամ տուրք է սահմանվում միայն օպերատորների համար տարեկան մեկ անգամ, իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենը իր ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով տուրք է վճարելու, որն ավտոմատ գանձվելու է: Այսինքն՝ այդ 1 միլիոն դրամ տուրքը մեր տաքսի վարող համաքաղաքացիներին չի վերաբերում, ու նման խոսակցությունները իրականության հետ կապ չունեն»,- ընդգծել է պատգամավորը: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծ է ընդունվել, ըստ որի Հայաստանում առցանց տաքսիներով ուղևորությունը կհարկվի, իսկ նման հարթակներում չգրանցված տաքսիները կարգելվեն։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |