Օզբիլիս․ Գիտեմ՝ դժվար է լինելու, բայց շատ մեծ են շանսերս՝ զգում եմ, որ ֆուտբոլային հանրությունն աջակցում է ինձ

Օզբիլիս․ Գիտեմ՝ դժվար է լինելու, բայց շատ մեծ են շանսերս՝ զգում եմ, որ ֆուտբոլային հանրությունն աջակցում է ինձ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսն ասուլիսում ասել է՝ զգում է ֆուտբոլային հանրության աջակցությունը։

«Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց շանսեր ունեմ, կարծում եմ, շատ մեծ են շանսերս, զգում եմ, որ հայկական ֆուտբոլային հանրությունն աջակցում է ինձ»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա կարծիք է հայտնել, որ ճիշտ չեն աշխատում, ու հավատում է, որ ինքը կարող է շատ մեծ օգուտ տալ հայկական ֆուտբոլին:

«Ամեն ինչ կանեմ իմ ուժերի ներածին չափով, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտը կխաղան հավաքականում: Առաջինը ես կուրախանամ, որ Հենրիխը հետ գա, բայց եթե ինձ ընտրելու եք, որ Հենրիխը հետ գա, ավելի լավ է՝ ինձ չընտրեք: Բոլորիս նպատակն պետք է լինի հայկական ֆուտբոլը զարգանա, ոչ թե Հենրիխ Մխիթարյանին վերադարձնել»,- ընդգծել է Օզբիլիսը։

Նա ասուլիսի ընթացքում նաև ներկայացրել է հայկական ֆուտբոլի զարգացման իր տեսլականը, որը ծրագրի կվերածվի՝ իր՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընրվելու դեպքում։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ ՀՖՖ նախագահի թեկնածու է նաև գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն է։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---