Բորել. ՀՀ-ում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր վճռական աջակցությունը![]() 11 դեկտեմբերի 2023 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է ԵՄ-ի վճռական աջակցությունը։ Նա նշել է, որ խորհրդի նիստից առաջ առաջին հանդիպումն անցկացրել է ՀՀ արտգործնախարարի հետ, հայտնում է Sputnik Արմենիան։ «Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Արևելյան գործընկերության երկրներում առկա իրավիճակին, մասնավորապես՝ Հայաստանի, որը շատ դժվար իրավիճակում է գտնվում... Հայաստանյան իրավիճակը մեր վճռական աջակցության կարիքն ունի»,- ասել է Բորելը։ Նա նաև նշել է, որ Եվրահանձնաժողովը դրական է գնահատում ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը: Դեկտեմբերի 11–ի վաղ առավոտյան մեկնարկել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Խորհրդի նիստի շրջանակում տրվել է ոչ պաշտոնական նախաճաշ, որին մասնակցել է նաև Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։ Photo. Reuters ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |