Կգա մի օր, երբ Ուկրաինան նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Ես վստահ եմ, որ կգա մի օր, երբ Ուկրաինան նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ դրա համար հարկավոր է երկրորվ մեկ տարածել այդ հարցի լուծման ղրիմյան հայերի փորձը»,- հայտնել է Ղրիմյան հայկական համայնքի ղեկավար Օլեգ Գաբրիելյանը: Նրա խոսքով, ամեն տարի Ղրիմյան հայկական համայնքը երթ եւ ցույց է անցկացնում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:



Ուկրաինայի կողմից Ցեղասպանության ճանաչման հաչցում համայնքի ղեկավարն առաջարկում է գնալ մասնավորից դեպի ընդհանուրը սկզ ունքով. «Պետք է ջանալ հասնել Ցեղասպանության ճանաչմանը մարզային Խորհուրդների, ապա նաեւ ողջ Ուկրաինայի կողմից»,- ընդգծել է Գաբրիելյանը, հաղորդում է Analitika.at.ua-ը:



Ղրիմյան խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---