ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար. Այս դժվարին պահին ՀՀ կողքին ենք

ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար. Այս դժվարին պահին ՀՀ կողքին ենք

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսը Երևանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը վերահաստատել է, որ Ֆրանսիան հավատարիմ է հայ-ֆրանսիական բարեկամությանը և այս դժվարին պահին Հայաստանի կողքին է:

Հանդիպմանը ներկա է եղել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Նա նաև կարևոր քայլ է համարել ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ում մեր երկու պատվիրակությունների միջև հաստատված ջերմ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը: Հայաստանանպաստ գործունեության համար Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նաև 97 պատգամավորից բաղկացած Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբին, որի ակտիվ անդամ է նաև Բերտրան Բուիքսը:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ խորացող և ամրապնդվող հարաբերություններին, Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությանը, երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հնարավորություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացների անշեղորեն իրականացմանը: Բերտրան Բուիքսի խոսքով ոգեշնչող է, որ ի հեճուկս տեղի ունեցած բարդ իրադարձություններին՝ Հայաստանում ժողովրդավարությունն ամուր է և տեսանելի: ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարը կարևոր քայլ է համարել ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը:

Խոսելով տարածաշրջանային մարտահրավերների մասին՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանսիան ևս 15 մլն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցության նպատակով։ Խորհրդարանն այդ որոշման օգտին է քվեարկել նոյեմբերի 30–ին։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---