ՀԿԵ-ն ամփոփում է 2009-ի առաջին եռամսյակի արդյունքները 4 մայիսի 2009 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին եւ «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հանրապետության երկաթգծային տրանսպորտի զարգացման հարցերը: Շեւկեթ Շայդուլինը հրապարակել է 2009-ի առաջին եռամսյակի արդյունքները, ինչպես նաեւ ներկայացվել են «ՀԿԵ» ՓԲԸ-ի վերջերս կայացած Տնօրենների խորհրդի հիմնական դրույթները` 2009-ի ներդրումային ծրագիրը, սակագնային քաղաքականությունը, տարածաշրջանային սոցիալական քաղաքականությունը եւ այլն: Խոսելով հակաճգնաժամային միջոցների մասին, որոնք կիրառվում են ընկերության կողմից, Շ. Շայդուլինը մանրամասնորեն կանգ առավ Հայաստանի տարածքում տրանսպորտային մեքենաշինության զարգացման վրա: Կողմերը նաեւ քննարկել են Վանաձոր-Ֆիալետովո երկաթգծի շինարարության նախագիծը, որը, համաձայն Կոնցեսսիոն պայմանագրի, իրականացվում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների լիովին վերականգնման շրջանակներում: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն համարվում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունը: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն փոխանցվել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի կոնցեսսիոն կառավարմանը` համաձայն 2008-ի փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսսիոն պայմանագրի: Կոնցեսսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի եւս 10 տարի երկարաձգման իրավունքով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |