ՌԴ–ում կարգելեն պինդ տեսակի ցորենի արտահանումը․ ԵԱՏՄ երկրների համար բացառություն կա![]() 12 դեկտեմբերի 2023 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը դեկտեմբերի 11–ից պինդ տեսակի ցորենի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանի։ Կառավարությունն արդեն ստորագրել է կարգադրությունը։ «Որոշումն ուղղված է պարենային անվտանգության ապահովմանը և թույլ կտա գների կայուն մակարդակ ապահովել պինդ տեսակի ցորենից ապրանքների համար ներքին շուկայում»,–ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Սահմանափակումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից և կգործի մինչև 2024–ի մայիսը։ Մի շարք բացառություններ են նախատեսված ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, համար, ուր կարելի է արտահանել նշված տեսակի ցորենը կառավարության հաստատած քվոտաների շրջանակում՝ ՌԴ գյուղատնտեսության նախարարության թույլտվության առկայության դեպքում։ 2023-ին պինդ տեսակի ցորեն արտադրող երկրներում բերքը նվազել է՝ հասնելով 20 ամյա նվազագույն շեմին, անբարենպաստ օդերևութաբանական պայմանանների պատճառով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |