ՀՀ նախագահն Արգենտինայում հանդիպել է Զելենսկուն![]() 12 դեկտեմբերի 2023 - 18:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության շրջանակում Բուենոս Այրեսի «Կասա Ռոսադա» նախագահական պալատում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու։ ՀՀ նախագահը հանդիպել է նաև Իսպանիայի թագավոր Ֆիլիպե 6-րդի, Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի, Պարագվայի նախագահ Սանտյագո Պենայի, Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, առկա ներուժի լիակատար իրագործման միջոցներ։ Օտարերկրյա գործընկերների հետ զրույցների ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի քայլերի վերաբերյալ՝ անդրադառնալով Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հիմնական սկզբունքներին և դրույթներին։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսի «Կասա Ռոսադա» նախագահական պալատում մասնակցել է Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությանն ու հանդիսավոր միջոցառումներին։ Վերջիններիս շարքում Հանրապետության նախագահը Բուենոս Այրեսի մայր տաճարում մասնակցել է միջկրոնական արարողությանը։ Նա հանդիպում է ունեցել նաև տեղի հայ համայնքի հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |