Միքայել Վարդանյանի տրամադրած 116 մլն դրամ աջակցության շնորհիվ կյանք փրկող սարքերով է համալրվել Գր. Լուսավորիչ ԲԿ ծննդատունը

Միքայել Վարդանյանի տրամադրած 116 մլն դրամ աջակցության շնորհիվ կյանք փրկող սարքերով է համալրվել Գր. Լուսավորիչ ԲԿ ծննդատունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ծննդատունը համալրվել է եվրոպական, ամերիկյան և ճապոնական արտադրության ժամանակակից բժշկական սարքավորումներով:

Բարերար Միքայել Վարդանյանի աջակցության շնորհիվ ծննդատունն արդեն ունի նորածնային նոր ինկուբատորներ, նեոնատոլոգիական շարժական ուլտրաձայնային համակարգ, նորածնային բարձր հաճախականության արհեստական շնչառական սարք, ծննդաբերական, նորածնային վերակենդանացման և բժշկական էլեկտրոհիդրավլիկ վիրահատական բազմաֆունկցիոնալ սեղաններ, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նորածնային սարք, ՄՌՏ-ի ընթացքում պացիենտին դիտարկող համակարգ:

Կենսական կարևորության 15 սարքավորման ձեռքբերման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 116 մլն դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---