ՀՀ կառավարությունը $65 մլն կհատկացնի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար

ՀՀ կառավարությունը $65 մլն  կհատկացնի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի ատոմակայանը «Ռոսատոմի» հետ պայմանագիր կկքնի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքների իրականացման համար։ Համապատասխան նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում, հայտնում է Արմենպրեսը։

Որոշման նախագծում նշվում է, որ պայմանագրի գինը չի կարող գերազանցել 65 միլիոն դոլարը։

Նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի ատոմակայանին մեկ անձից գնման ձևով պայմանագիր կնքել «Ռոսատոմի» հետ՝ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար։

Մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Երկկողմ գործակցության համատեքստում, քննարկել էին ընթացիկ ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հեռանկարները: Անդրադարձ էր եղել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին: Մտքեր են փոխանակվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, միջուկային բժշկության ոլորտում հնարավոր փոխգործակցության, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերով գործընկերության շուրջ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---