Էստոնիան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց կնախաձեռնի![]() 13 դեկտեմբերի 2023 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Էստոնիան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց կսկսի: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է այցով Հայաստանում գտնվող Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։ «Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ես ընդգծել եմ, որ Էստոնիան մեղավոր է Հայաստանի առջև, քանի որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Ես այդ գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում»,– ասվում է գրառման մեջ։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 25–ից ավելի երկիր, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |