ՊԵԿ–ի հորդորը՝ մաքսազերծել մեքենաները մինչև տարեվերջ․ Վրացական համարներով 1154 մեքենա է ձևակերպվել![]() 13 դեկտեմբերի 2023 - 17:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրի շրջանակում, 2023-ի դեկտեմբերի 12-ի դրությամբ, արդեն 1154 օտարերկրյա համարանիշով ավտոմեքենա ստացել է մաքսային ձևակերպում: Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության աջակցության ծրագիրը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։ Միաժամանակ, կոմիտեն հորդորում է ծրագրի շահառու հանդիսացող քաղաքացիներին օգտվել ընձեռված հնարավորությունից: Հունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից գանձվելու են օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ ու գույքահարկ: Իսկ Վրաստան վերադառնալու դեպքում ժամանակավոր ներմուծման ընթացակարգով Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների սեփականատերերը կատարած բոլոր վճարումները հետ են ստանալու։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |