Վիգեն Էուլջեքյանի ընտանիքը կոչ է արել շահագրգիռ երկրներին օգնել լիբանանահայ գերուն վերադարձնելու հարցում14 դեկտեմբերի 2023 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքյանի ընտանիքը զարմանքով է տեղեկացել, որ նա չկա ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր։ Լիբանանահայ ընտանիքը կոչ է արել շահագրգիռ երկրներին օգնել լիբանանահայ գերուն վերադարձնելու հարցում: «Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության հրապարակումից, որի միջոցով պարզ դարձավ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև, ըստ որի Բաքուն ազատ պիտի արձակի 32 հայ կալանավորների (26 զինվորական և 6 քաղաքացիական անձ), Երևանի կողմից երկու ադրբեջանցի զինվորների ազատ արձակման դիմաց, մեզ մեկից ավելի կողմեր տեղեկացրեցին, որ 2020–ի նոյեմբերից կալանավորուած Վիգեն Էուլջեքյանի անունը ներառված է ազատ արձակվողների ցուցակի մեջ, որ նաև հրապարակվեց զանազան լրատվամիջոցների կողմից։ Սակայն այսօր, մենք զարմանքով տեղեկացանք, որ փոխանակվածների մեջ Վիգենը չկա և նրա անունը փոխարինված է մեկ այլ հայ գերիի անունով։ Արդարև փոխանակման գործողության իրականացմամբ մենք հասկցանք, որ Վիգենը չկա ազատագրուած գերիների շարքում: Այս առիթով մենք կոչ կ՛ուղղենք բոլոր շահագրգիռ երկրներինն և մարդասիրական հաստատություններին, որոնց մեջ առաջինը Լիբանանն է, որի զինվորական հաստատության զավակն էր Վիգենը, ինչպես նաև Հայաստանին, աշխատել՝ արագ կերպով ներառել Վիգենի անունը այս փոխանակման հաջորդող ազատ արձակման առաջին իսկ գործարքի մեջ»,–ասվում է ընտանիքի հայտարարության մեջ: 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող արդեն Հայաստանում է։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։ Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում Մետրոյում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Որոշ կայարններում արդեն տեղադրվել և փորձարկվում են նոր անցարգելները` նոր վճարային համակարգով Կիրանցում 3 սյուն է դրվել, որոնց մոտ զինված ու դիմակավորված սահմանապահներ են Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ |