ՀՀ-ն ու Հունաստանը ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր են կնքել

ՀՀ-ն ու Հունաստանը ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր են կնքել

PanARMENIAN.Net - Հայաստանը և Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են կնքել: Այն ստորագրել են պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը։

Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են հայ-հունական պաշտպանական գործակցությանն առնչվող հարցեր։

Երկուստեք արձանագրվել է գործակցության զարգացման մեծ ներուժը, պայմանավորվածություն է ձեռք բերվել այն զարգացնել նոր թափով՝ ներառելով ռազմատեխնիկական, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության և այլ ուղղություններ։

Պաշտպանության նախարարները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---