Եվրահանձնաժողով. ԵՄ երկրների ՀՆԱ-ն 2009 թվականին կնվազի 4 տոկոսով 4 մայիսի 2009 - 20:24 AMT PanARMENIAN.Net - ԵՄ երկրների ՀՆԱ-ն, ըստ Եվրահանձնաժողովի ճշտված տնտեսական կանխատեսման, 2009թ. կնվազի 4 տոկոսով, սակայն կկայունանա 2010-ին, հաղորդել է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը երկուշաբթի օրըԸստ Եվրահանձնաժողովի փորձագետների, տնտեսական ցուցանիշների անկումը կդանդաղի արդեն 2009թ. երկրորդ կեսին, իսկ վերականգնումը կսկսվի գալիք տարվանից ոչ շուտ: Տնտեսական ճգնաժամի պատճառով հատկապես կտուժի աշխատանքի շուկան եւ գործազրկության տոկոսն, ըստ կանխատեսումների, ԵՄ երկրներում կբարձրանա մինչեւ ակտիվ բնակչության 11 տոկոսը: 2009-2010թթ. ԵՄ երկրներում շուրջ 8,5 մլն մարդ կկորցնի իր աշխատանքը, այն դեպքում, երբ 2006-2008թթ. այդ տարածաշրջանում շուրջ 9,5 մլն նոր աշխատատեղ էր բացվել: ԵՄ երկրների բյուջետային դեֆիցիտը կհասնի ՀՆԱ-ի 6 տոկոսի, իսկ 2010թ.` արդեն 7,25 տոկոսի: Համեմատության համար 2008թ. ԵՄ երկրների բյուջետային դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 2,3 տոկոսը: Ինչպես կանխատեսում են Եվրահանձնաժողովի փորձագետները, սղաճը կշարունակի անկումը այս տարվա երկրորդ եւ երրորդ եռամսյակներում եւ կկազմի շուրջ 1 տոկոս ԵՄ երկրներում, իսկ եվրոյի գոտում շուրջ 0,5 տոկոս 2009թ.: 2010թ. սղաճը պետք է մի փոքր աճի ու կկազմի շուրջ 1,25 տոկոս: Հաշվի առնելով աշխարհի տնտեսական իրավիճակը, Եվրահանձնաժողովի կանխատեսումներն աչքի են ընկնում անորոշության բարձր աստիճանով: Այն ռիսկը, թե իրավիճակը կարող է կանխատեսվածից վատը լինել, կախված է ֆինանսական ճգնաժամի ազդեցությունից եւ տնտեսության տարբեր հատվածներում փոփոխությունների հետեւանքներից: Մյուս կողմից, փորձագետները հուսով են, որ տնտեսության խթանմանն ուղղված ձեռնարկված ֆիսկալ եւ արժութային միջոցները մեծ արդյունավետություն կունենան տնտեսական գործունեության կայունության վերականգնման եւ խթանման գործում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |