Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ է ստացել․ Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ կսկսվեն15 դեկտեմբերի 2023 - 10:55 AMT PanARMENIAN.Net - ԵՄ գագաթնաժողովը որոշել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ Վրաստանին։ Այդ մասին դեկտեմբերի 14–ին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ ԵՄ–ն նաև որոշել է բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ: Միշելն այդ մասին նաև գրառում է արել X-ի իր միկրոբլոգում: «Եվրոպայի խորհուրդը թեկնածուի կարգավիճակ է շնորհել Վրաստանին և որոշել է բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ նման կարգավիճակի տրամադրման շուրջ։ Իսկ Բոսնիայի և Հերցոգովինայի հետ բանակցությունները կսկսվեն, երբ անդամության համար անհրաժեշտ մակարդակ կապահովվի»,–գրել է նա։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրավիրել է երկրի բոլոր քաղաքացիներին դեկտեմբերին 15–ին տոնել այդ «պատմական իրադարձությունը», հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Ուզում եմ բոլորին դեկտեմբերի 15–ին ժամը 17։00–ին հրավիրել Ազատության հրապարակ՝ միասին տոնելու մեր երկրի և մեր ժողովրդի այս պատմական հաղթանակը։ Վաղվա օրը պետք է լինի մեր համազգային տոնի և ընդհանուր հաղթանակի օրը»,–ասել է նա։ Ղարիբաշվիլին դեկտեմբերի 14–ը պատմական է անվանել երկրի համար և նշել է, որ այդ օրվանից Վրաստանը կարող է համարվել եվրոպական պետություն։ Նա շնորհավորել է բոլորին և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ավանդ են ունեցել այդ գործում։ Վրաստանը ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել 2022–ի մարտի 3–ին՝ Մոլդովայի հետ նույն օրը։ Հունիսի 17–ին Եվրահանձնաժողովը հետաձգել էր թեկնածուի կարգավիճակի տրամադրման հավանությունը, մինչև Վրաստանը կատարի որոշ պայմաններ։ 2023–ի նոյեմբերի 8–ին Եվրահանձնաժողովը տվել էր իր հավանությունն այն պայմանով, որ Վրաստանի կառավարությունը կարևոր բարեփոխումներ կիրականացնի։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ Վրաստանը ԵՄ–ին անդամակցելու հայտ կներկայացնի 2024–ին, սակայն պատերազմն Ուկրաինայում արագացրեց իրադարձությունները։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |