Հատուկ պահանջարկով պետհամարանիշերն աճուրդի կհանվեն․ 5 թվից 4-ը կազմված կլինի միայն 0–ից![]() 15 դեկտեմբերի 2023 - 12:48 AMT PanARMENIAN.Net - 2024–ին հնարավոր կլինի ձեռք բերել առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշեր, որոնց առանձնահատկությունը կայանում է նրանում, որ համարանիշի 5 թվանշանից 4-ը կազմված են լինելու միայն 0-ից՝ միևնույն կամ տարբեր լատինական երկու տառի համադրությունից։ Դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարության նիստում ընդունվել է «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որն ուժի մեջ կմտնի 01.02.2024–ին։ Որոշմամբ հաստատված հավելվածներով սահմանվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները և չափորոշիչներում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը, հայտնում է ՆԳՆ-ն։ Որոշմամբ սահմանված չափորոշիչներով համարանիշերի աճուրդով հատկացման մեկնարկային արժեքները և աճուրդի իրականացման հետ կապված իրավահարաբերությունները ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից սահմանվելուց հետո ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կստանան ձեռք բերել Որոշմամբ սահմանված չափորոշիչին համապատասխան ցանկացած համարանիշ։ Տրանսպորտային միջոցների առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերը առաջիկայում կդրվեն աճուրդի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |