Պետդեպը ողջունել է «Թուրքիայի արդյունավետ դերը» հայ–ադրբեջանական կարգավորման գործում![]() 15 դեկտեմբերի 2023 - 13:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ողջունում է «Թուրքիայի արդյունավետ դերը» Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ «Այս թեման քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի բոլոր խոսակցություններում, այդ խոսակցությունների մաս է եղել: Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերը այդ հակամարտության հանգուցալուծման գործում։ Մենք համաձայն ենք Ֆիդանի այն խոսքերի հետ, որ խաղաղությունը հնարավոր է և սատարում ենք երկու կողմերի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար»,- ասել է Միլլերը։ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն Ադրբեջանում խաղաղ բանակցությունների կոչ է արել Ադրբեջանի և ՀՀ միջև՝ նշելով, որ երկու երկրի միջև խաղաղության հաստատումը դրական կազդի հայ–թուրքական հարաբերությունների վրա։ Ադրբեջանն ու Թուրքիան 2023-ին 16 համատեղ զորավարժություն են անցկացրել։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |