Մարիինյան սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ ելույթ կունենա Երեւանում 4 մայիսի 2009 - 20:25 AMT PanARMENIAN.Net - Մարինյան սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ ելույթ կունենա Երեւանում Զատիկի համերգների 8-րդ ցիկլի շրջանակներում: Առաջին օրը նվագախումբը Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ կատարել է Վագների, Չայկովսկու ստեղծագործությունները եւ Մալերի 5-րդ սիմֆոնիան:Համերգային երկրորդ օրը համընկնում էր դիրիժորի ծննդյան օրվա հետ: Մայիսի 4-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հիանալի երիտասարդ դաշնակահար Դենիս Մացուեւի մասնակցությամբ հնչեց դաշնամուրի համար 5-րդ կոնցերտը Ռադիոն Շչեդրինի նվագախմբի հետ: Համերգին ներկա էր կոմպոզիտորը կնոջ` Մայա Պլիսեցկայայի հետ, ինչպես նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Մայիսի 4-ին նույնպես կատարվեցին Վալերի Գերգիեւի հին ընկերների ստեղծագործությունները. Ալեքսանդր Հարությունյանի տոնական ուվերտյուրան եւ Էդվարդ Միրզոյանի` լարային գործիքների եւ պերկուսիաների համար սիմֆոնիան: Հնչեց նաեւ Չայկովսկու N 5 սիմֆոնիան: «Հայաստանի Պետական նվագախմբի հետ չորս տարվա աշխատանքը ինձ համար ստեղծագործական առումով հագեցած էր: Մենք ունեցել ենք 80 համերգներ, ինչը հավասարազոր է ԱՄՆ-ում վեց տավա աշխատանքին»,- ասել է մաեստրոն Երեւանում կայացած մամլո ասուլիսին: Լենինգրադի կոնսերվատորիան ավարտելուց հետո Վալերի Գերգիեւը 1981-1985թթ. եղել է Հայաստանի Պետական նվագախմբի գլխավոր դիրիժորը: Այսօր նա աշխատում է աշխարհի լավագույն նվագախմբերի հետ, որոնց շարքում են Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ֆրանսիայի Ազգային նվագախումբը, Սան-Ֆրանցիսկոյի, Բոստոնի, Տորոնտոյի, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբերը եւ այլն: 1996-ից Վալերի Գերգիեւը Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, տնօրենը եւ գլխավոր դիրիժորը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա Բագրատ սրբազանը ցավակցական գրառում է արել Իրանի դեսպանատանը․ Հարաբերությունները խորացնելու կարիք կա Նա շեշտել է, որ պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հարաբերությունների համար |